Հասարակական

Արամ Ա-ն շնորհավորական նամակ է հղել Բակո Սահակյանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն շնորհավորական նամակ է հղել Բակո Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն շնորհավորական նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին կաթողիկոսարանի տեղեկատվական համակարգից, նամակում մասնավորապես ասված է, որ անցնող շրջանում Բակո Սահակյանը բարձր նվիրումով ու նախանձախնդրությամբ ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման, մեր ժողովուրդի տնտեսական կյանքի բարելավմանը, Արցախի քաջարի բանակի առավել կազմակերպման, ինչպես նաեւ Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Արցախի ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից միշտ իր զորակցումը գործնապես հայտնել է Արցախի ժողովրդին: «Վստահեցնում ենք, որ նոր թափով մեր Սուրբ Աթոռը եւ Մենք անձնապես պիտի շարունակենք թիկունք կանգնել Ձեր բոլոր աշխատանքներին ու նախաձեռնություններին, որոնց նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հզորացումն է ու ծաղկումը»,-ասված է նամակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում