1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի նախագահ Ղոլյամալի Հադաթ Ադիլը նոյեմբերի 8-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Այդ մասին «Ինտերýաքսե գործակալությանը հայտնել են Ադրբեջանի խորհրդարանում: Երկօրյա այցի ընթացքում իրանական խորհրդարանի խոսնակը հանդիպումներ կանցկացնի Միլի մեջլիսում, արտաքին գործերի նախարարությունում: Հանդիպումների ընթացքում կարծիքներ կփոխանակվեն տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների շուրջ: