ԼՂՀ նախագահի ընտրությունները լինելու են արդար եւ թափանցիկ. Սոցիոլոգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավը ավարտվում է հուլիսի 17-ին. վաղը Լեռնային Ղարաբաղում «լռության օր» է:ԼՂՀ բնակչության 90 հազար 600 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 75 տոկոսը կընտրի գործող նախագահ Բակո Սահակյանին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» սոցիոլագիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը,

Ձայների 25 տոկոսն էլ կկիսվի ԼՂՀ նախագահի մյուս թեկնածուների` Վիտալի Բալասանյանիեւ Արկադի Սողոմոնյանի միջեւ:«Վիտալի Բալասանյանը չի հաղթի, որովհետեւ քարոզարշավի ընթացքում ընդունել է ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք: Նրա ոչ մի հայտարարություն չի հիմնավորվում, մինչդեռ Բակո Սահակյանի ծրագիրը գործնական բնույթ ունի»,-ասաց նա:

Սոցիոլոգը նշեց, որ ընտրական իրավունք ունեցող երիտասարդների, համեստ կենսամակարդակ ունեցողների 65 տոկոսը դեռ չի որոշել, թե ձայնն ում է տալու:

Ըստ Ադիբեկյանի` ԼՂՀ նախագահի ընտրություններն անցնելու են նախորդ ընտրություններին նման` պարզ, արդար եւ թափանցիկ:«Ղարաբաղում կաշառք տալն անհիմն է, քանի որ հենց Բակո Սահակյանն էլ ժամանակին պայքարել է կաշառակերների դեմ, դրա համար էլ կորցրել է իր ձայների տասը տոկոսը»,-ասաց նա:

ԼՂՀ նախագահի ընտրություններըկանցկացվեն 2012 թ. հուլիսի 19-ին: Ընտրություններին կմասնակցեն երեք թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ