3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված հետազոտությունները 2012-ի երկրորդ կիսամյակում ոլորտի զարգացման 20 տոկոս աճ են կանխատեսում:«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանը բավականաչափ լուրջ մակարդակի վրա է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 9-ին հրավիրված ասուլիսում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նա 2012 թվականի ոլորտի առաջինկիսամյակի գործունեությունը ամփոփելիս նշեց, որ 2012-ի համեմատ վերջին երկու տարիների նորաստեղծ կազմակերպությունները նույնպես աճ են գրանցել 10 տոկոսով:
«Պահանջարկը բերում է նաեւ նոր աշխատատեղերի ձեւավորում, աշխատավարձերի բարձրացում»,- ասաց Ենգիբարյանը:
Նրա խոսքով` բավականաչափ հաջողություն է գրանցել Microsoft ընկերության ինովացիոն հայաստանյան կենտրոնը, որը հանդիսանում է ընկերության աշխարհի լավագույն 10 կենտրոննեից մեկը: Այստեղ ավելի քան 1000 մարդ է աշխատում:
Նա տեղեկացրեց, որ տեղեկատվական գործակալության ոլորտի հաջողություններից են նաեւ Գյումրիում եւ Արցախում իրականացվող ծրագրերը:
«2012-ին 3 մեծ կազմակերպություն մտան Արցախ, որոնք ամերիկյան եւ ֆրանսիական բրենդեր են»,- նշեց հիմնադրամի տնօրենը` ավելացնելով, որ Գյումրիում չորս լաբորատորիաներ են գործում, որոնցից մեկն ինժեներական լաբորատորիա է: Ենգիբարյանի հավաստմամբ` Հայաստանը ոչ միայն դիրքավորվում է որպես տարածաշրջանային կենտրոն, այլեւ հետազոտական ակտիվ միջոցառումներ է նախաձեռնում: Բանախոսի տեղեկացմամբ` տարվա երկրորդ կիսամյակը եւս տեղեկատվական տեխնոլագիաներին նվիրված միջոցառումներով հագեցած կլինի. հոկտեմբերի կանցկացվի Դիջիթեք ցուցահանդեսը, կլինեն նաեւ այլ միջոցառումներ:
«Իրականում մեզ հաջողվեց 2012-ը դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների տարի»,- ասաց հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ Հայաստանը ՏՏ ոլորտը` ամենաբարձր հավելյալ արժեք ստեղծող ոլորտներից մեկ է: Նա դրական փաստ արձանագրեց այն, որ տեղեկատվական ոլորտի մասնագետների միայն 7 տոկոս է մեկնում արտագնա աշխատանքի, ի տարբերություն նախորդ տարիների, երբ մասնագետների արտագաղթը տոկոսային առումով ավելի մեծ էր: