Միջազգային

Սիրիայում զինյալների հետ բախումների ժամանակ հայեր չեն տուժել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում զինյալների հետ բախումների ժամանակ հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում լարված իրավիճակը շարունակվում է հատկապես թուրք-սիրիական եւ լիբանանա-սիրիական սահմաններում:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, զինված խմբավորումները կրկին ներխուժել են սիրիական տարածքներ: Խմբավորումները հիմնականում Լիբիայից, Եգիպտոսից եւ Սաուդյան Արաբիայից են:

Տեղեկություններ են ստացվել նաեւ այն մասին, որ սիրիական բանակի եւ զինյալների միջեւ բախումների արդյունքում մեծ թվով զոհեր կան, որոնցից շատերի ինքնությունը մնում է անհայտ: Զոհվածների մոտ չկան ինքնությունը հաստատող փաստաթղթեր: Սիրիայի հիվանդանոցները լեփ-լեցուն են անհայտ օտարազգի դիակներով: Սա վկայում է այն մասին, որ զինյալների մեծամասնությունը սիրիացիներ չեն:

Էլմաջյանի խոսքով` Դամասկոսում իրավիճակն այժմ հանգիստ է, բարեբախտաբար զոհվածների թվում հայկական համայնքի ներկայացուցիչներ չկան:

Նշվել էր, որ հուլիսի 6-ինմայրաքաղաք Դամասկոսի տարբեր մասերում հրաձգություն է լսվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում