1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հունիսի 29-ին Պիքֆայայի վանքում ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրություններից հետո Հայաստանի ներքին քաղաքական կյանքում առաջացած իրավիճակը, Մերձավոր Արևելքում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Լիբանանի առջև ծառացած խնդիրները:
Դեսպան Քոչարյանը Վեհափառին շնորհավորել է կաթողիկոսական ընտրության և օծման 17-րդ տարեդարձի կապակցությամբ: