1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը Եվրո-2012-ի կիսաեզրափակչում Պորտուգալիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ իր համար միեւնույնն է, թե ով կլինի եզրափակչում իրենց մրցակիցը:«Արմենպրես»-ի փոխացմամբ, իսպանացիներին հաջողվեց եզրափակչի բաղձալի ուղեգիր նվաճելի միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ:
«Թեեւ մեզ քննադատում էին, բայց ցանկություն կար ուրախացնելու երկրպագուներին: Կարեւոր չէ, թե ում հետ կխաղանք եզրափակչում, կարեւորը Իսպանիան եզրափակչում է»,-ասել է Կասիլիասը:
Եվրոպայի ընթացիկ առաջնության երկրորդ եզրափակչի մասնակիցը կորոշվի հունիսի 28-ին: Միմյանց հետ ուժերը կչափեն Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականները. հանդիպումը կկայանա Վարշավայի «Ազգային» մարզադաշտում: