Ֆուտբոլ

Կասիլիասի համար կարեւոր չէ` Իսպանիան ում հետ կխաղա եզրափակչում

1 րոպեի ընթերցում

Կասիլիասի համար կարեւոր չէ` Իսպանիան ում հետ կխաղա  եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը Եվրո-2012-ի կիսաեզրափակչում Պորտուգալիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ իր համար միեւնույնն է, թե ով կլինի եզրափակչում իրենց մրցակիցը:«Արմենպրես»-ի փոխացմամբ, իսպանացիներին հաջողվեց եզրափակչի բաղձալի ուղեգիր նվաճելի միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ:

«Թեեւ մեզ քննադատում էին, բայց ցանկություն կար ուրախացնելու երկրպագուներին: Կարեւոր չէ, թե ում հետ կխաղանք եզրափակչում, կարեւորը Իսպանիան եզրափակչում է»,-ասել է Կասիլիասը:

Եվրոպայի ընթացիկ առաջնության երկրորդ եզրափակչի մասնակիցը կորոշվի հունիսի 28-ին: Միմյանց հետ ուժերը կչափեն Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականները. հանդիպումը կկայանա Վարշավայի «Ազգային» մարզադաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում