Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը հրաժարվել է թուրքական հեռուստաալիքին հարցազրույց տալ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը հրաժարվել է  թուրքական հեռուստաալիքին հարցազրույց տալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հերթական անգամ մերժել է թուրքական հեռուստաալիքին հարցազրույց տալու առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez.com լրատվական կայքը, հարցազրույցի ժամանակ, որը պետք է տևեր երկու ժամ, միջազգային հարցերի թվում քննարկվելու էր նաև հայկական հարցը: Հարցազրույցը վարելու էր թուրք հայտնիլրագրող և մտավորական Ադնան Օքթարը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի և տեղեկատվության գրասենյակը մերժել էր հեռուստաալիքի հրավերը` ասելով, որ Արամ Ա կաթողիկոսը կմերժի նման բոլորառաջարկներն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չի փոխհատուցել հայերին:

Կաթողիկոսին ուղղված հրավերի մեջ նշված էր, որ դա «բարեկամական առաջարկ է» և «Աստված ցանկանում է, որպեսզի մեր ժողովուրդների միջև հաշտություն հաստատվի»: «Մեզ համար պատիվ է Պոլսում Արամ Ա կաթողիկոսին հյուրընկալելը»,- ասված է նամակի վերջում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Արամ Առաջինինուղղված նմանօրինակ երկրորդ նամակն է. երկու հրավերներն էլ մերժվել են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում