ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում կառավարական ուժերի եւ զինված ապստամբների միջեւ բախումների զոհ է դարձել եւս մեկ հայազգի զինծառայող:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, խժդժությունների զոհ է դարձել սիրիական Թել Աբյադ քաղաքում ծնված` սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Րաֆֆի Իբրահիմ Կադմուսը:Ստացված տեղեկությունների համաձայն` նա զոհվել է Հոմս քաղաքում:
Հունիսի 25-ին ստացված տեղեկություններով` սա արդեն երկրորդ զոհն է.1992թ.-ին ծնված Ջալալ Մելքոնը սիրիական Հասաքա քաղաքից է եւ զոհվել է սիրիական բանակում ծառայության ժամանակ` կրկին Հոմսում: Ընդհանուր առմամբ, սիրիական անկարգությունների զոհ են դարձել հայկական համայնքի 6 ներկայացուցիչներ: