Միջազգային

Քենյի Ուեսթը հերքել է Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարը համացանցում տեղադրելու ասեկոսեները

1 րոպեի ընթերցում

Քենյի Ուեսթը հերքել է Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարը համացանցում տեղադրելու ասեկոսեները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի երգիչ Քենյի Ուեսթը հերքել է բամբասանքները, թե Twitter-ի իր էջում տեղադրել է սիրելիի` Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Independent Woman-ը, ամբողջ Twitter-ում փոթորիկ առաջացրած նկարում հետեւի կողմից պատկերված է եղել միրգ ուտող սեւահեր մի մերկ կին, ով շատ նման է եղել Քիմին, սակայն դեմքը տեսնելու հնարավորություն չի եղել: Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ այն պարզապես ինչ-որ մեկի կողմից ձեռնարկված վատ խաղ է եղել, քանի որ լուսանկարում պատկերված կինը Քիմը չի եղել: Եվ այն, որ Ուեսթն է տեղադրել նկարը, ապա ջնջել, եւս չի համապատասխանում իրականությանը: Ուեսթի ներկայացուցիչը US Weekly-ին տված հարցազրույցում նշել է. «Սա ինչ-որ մեկի ձեռքի գործն է: Մեկի, ով ուշադրության կենտրոնում հայտնվելու կարիք ունի: Քենյին, սակայն, չգիտի այդ մարդուն, չի տեսել անգամ այդ նկարը, ավելին, մի քանի օր չի այցելել Twitter-ի իր էջ»:

Անցած Շաբաթ Քենյի ՈւեսթըJay-Z-ի հետ միասին շրջագայությամբ եղել է Դուբլինում. օրեր անց նրանց միացել է նաեւ Քարդաշյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում