Ֆուտբոլ

ՖԱՖ-ը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կողքին է թե պարտության, թե հաղթանակի պահերին

2 րոպեի ընթերցում

ՖԱՖ-ը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կողքին է թե պարտության, թե հաղթանակի պահերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար 2011-ըշատ լավ տարի էր. երեւանյան խաղերից ամենալարվածը Ռուսաստանի հավաքականի հետ խաղն էր, իսկ ամենատպավորիչը` Մակեդոնիայի հետ անցկացրած հանդիպումը:Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՖԱՖ-ի` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների կողմից ստեղծված միակ ֆան-ակումբի ղեկավար խորհրդի անդամ եւ PR պատասխանատու Արման Մկրտչյանը, ֆան-ակումբի հիմնադրման նպատակը Հայաստանում երկրպագման նոր մշակույթի ձեւավորումն էր:«Մեր` երկրպագուներիս ակտիվությունը հիմնականում կախված է հավաքականի խաղից: Նույնիսկ եթե մեր հավաքականը պարտություն է կրում, մենք ոչ մի դեպքում չենք վհատվում, քանի որ ակումբի գլխավոր կարգախոսներից է` «Մենք միշտ ձեր կողքին ենք, տղերք ջան»»,-ասաց նա:PR պատասխանատուի խոսքով` մայիսի 1-ից Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆան-ակումբը բոլոր ցանկացողներին հնարավորություն է տվել միանալ իրենց:«Անցած տարին մեզ համար բարեհաջող էր. մեզ միանալ ցանկացողները շատ էին: Հատուկ ձեւավորված հանձնաժողովը 400-ից ավելի դիմողներից դեռ ընտրել է 200-ին»,- ասաց նա:Մկրտչյանի խոսքով` ՖԱՖ-ը Եվրոպայում ունի 200 անդամ, իսկ Հայաստանում օրինական գրանցված են 500-ից ավելին:

Ակումբը հիմնադրվել է 2007թ-ին եւ Հայաստանի ազգային հավաքականին աջակցել է նույն տարում Երևանում կայացած Լեհաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ: Ստեղծման առաջին իսկ օրվանից ՖԱՖ-ը պարտադիր ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ազգային և տարբեր տարիքային հավաքականների սեփական հարկի տակ կայացած հանդիպումներին:ՖԱՖ-ն ունի իր կանոնադրությունը, կառուցվածքը, երգացանկն ու բյուջեն: Ակումբի անդամ կարող են դառնալ 16 տարին լրացած անձինք` անկախ ազգությունից, սեռից, ռասսայական պատկանելությունից, կրոնական դավանանքից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում