Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է լիբանանահայերի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը այցելել է Սուրբ Նշան Մայր Եկեղեցի մարտի 14-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկայի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, Վեհափառ Հայրապետը ողջունել է Լիբանանի հայությանը եւ շեշտել, որ «Հայր Մեր»-ը համարվում է եկեղեցու ծեսի, քրիստոնեական աստվածաբանական մտածողության հիմքը եւ յուրաքանչյուր քրիստոնյայի ամենօրյա աղոթքը: Նա Աստծո եւ մարդու հարաբերությունը նկատել է հայր եւ որդի հարաբերությունների մեջ: Աստված, որպես հայր, մարդու նկատմամբ իր պարտավորությունները լիովին կատարեց, իսկ որդին պետք է հնազանդ լինի, սիրի եւ ապրի Աստծո ներկայությունը: Արամ Ա կաթողիկոսն ասել է, որ մեծ պահքը հիշեցում է, որ առանց Աստծո ներկայության մարդու կյանքը կորցնում է իր իմաստն ու նպատակը:

Հայերեն