Հասարակական

Արամ Աթեշյանը թուրք պատգամավորներին ներկայացրել է սահմանադրության հետ կապված հայկական պահանջները

1 րոպեի ընթերցում

Արամ Աթեշյանը թուրք պատգամավորներին ներկայացրել է սահմանադրության հետ կապված հայկական պահանջները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրիքիայի Մեջլիսին ներկայացրել է թուրքական սահմանադրության հետ կապված հայկական պահանջները և ոչ մուսուլմանների սպասումները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը:

Աթեշյանը, իր նախագծերը ներկայացնելով Սահմանադրական հանձնաժողովին, հույս է հայտնել, որ երկրի մայր օրենքն իրականում էլ մոր նման կլինի` ջերմ, կարեկցող և բարեխիղճ: «Ուզում ենք մի մայր տեսնել, որը իր զավակների միջև խտրականություն չի դնի, նույն կերպ կվերաբերվի»,- ասել է պատրիարքի փոխանորդը:

Արամ Աթեշյանը, ով մարտի 12-ին Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ուսումնասիրող ենթահանձնաժողովին է հյուրընկալվել իր օգնականների հետ միասին, դիմել է պատգամավորներին և ասել. «Հայերն այս հողերի սեփական զավակներն են: Չենք ցանկանում հիշվել օտարների նման»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում