Ամերիկյան համացանցային Slate կայք. «ԱՄՆ-ը պետք է չընկրկի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական տեսակետի առջեւե
3 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Slate համացանցային կայքը գրել է, որ Իրաքի եւ Հայոց ցեղասպանության օրինագծի նկատմամբ ԱՄՆ-ի վարքագիծը չպետք է Թուրքիան որոշի: Ըստ կայքի, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանությունն իրագործած Թուրքիան, ի դեմս ԱՄՆ Կոնգրեսի կողմից դրա պաշտոնական ճանաչման, այժմ սպառնում է բռնազավթել իրաքյան Քրդստանի ինքնավար տարածաշրջանը: «Իրաքյան Քրդստանի հայրենասերների միության առաջնորդ եւ Իրաքի ազգությամբ քուրդ նախագահ Ջալալ Թալաբանին նախկինում բազմիցս հայտարարել է, որ հայերի ցեղասպանության ժամանակաշրջանում օսմանցիների աքցանի դերակատարություն կատարած քրդերը պետք է ներողություն խնդրեին հայերից: Չափազանց ամոթալի է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը ԱՄՆ Կոնգրեսը վճռականորեն չի վավերացրել տարիներ առաջ: Այժմ, «քուրդե բառը դժվարությամբ արտասանող Ներկայացուցիչների պալատն ու Սպիտակ տունը թուրքերի նկատմամբ սեր արտահայտելուց բացի, որեւէ այլ բան չեն կարեւորում: Դրա արդյունքում, վճռական գտնվելու եւ խնդիրը այլ ճանապարհներով քննարեկելու փոխարեն, ԱՄՆ-ը եւ նրա բարեկամները ճնշումների են ենթարկվում Անկարայի կողմից, ինչը նվաստացնող իրավիճակ է ԱՄՆ համար: Թուրքիային Եվրամիության կազմ հրող ԱՄՆ-ը չի կարող նման ճնշումների ենթարկվել թուրքերի կողմից: Ամերիկացիները պետք է մերժեն դա: Պետք է չմոռանալ, որ թուրքական բանակը 1974 թ-ից ի վեր բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդը եւ շարունակում է այնտեղ մնալ հակառակ դա դատապարտած ՄԱԿ-ի բազմաթիվ որոշումներին: Եթե թուրքերը ցանկանում են շարունակել հայերի հետ պատահածի վերաբերյալ իրենց պաշտոնական ստերը, ապա ամերիկացիներն էլ նույն վճռականությամբ պետք է ընդունեն Հայոց ցեղասպանությունն ու պաշտպանեն քրդերի իրավունքները Թուրքիայում: ԱՄՆ-ը պետք է թույլ չտա Թուրքիայի հարձակողական պահվածքը, կողմ հանդես գա այդ երկրի դեմոկրատացմանն ու արդիականացմանը եւ համառի, որպեսզի Անկարան դուրս բերի զորքերը Կիպրոսից ու Իրաքի սահմանից, Հայաստանի հարցում առերեսվի պատմական իրողության հետ եւ ձեռք քաշի օսմանյան համակարգը դեռեւս գործողության մեջ պահելու իր ցանկությունիցե, -գրել է ամերիկյան կայքը: