Դենիել üրիդ. ԱՄՆ-ը հանդես է գալիս իրանական միջուկային հիմնախնդրի խաղաղ դիվանագիտական լուծման օգտին
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել üրիդը երկուշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս իրանական միջուկային հիմնախնդրի խաղաղ դիվանագիտական լուծման օգտին: «Ոչ ոք այդ հարցի լուծման ռազմական ուղի չի ցանկանումե,-նշել է նա: üրիդն ասել է, որ Բաքվում գտնվելու ընթացքում Ադրբեջանի պաշտոնատարների հետ քննարկել է Թեհրանի վրա տնտեսական ու դիվանագիտական ճնշում գործադրելու հարցերը: «Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն ակտիվ մասնակցություն ունենա այդ հարցումե,-հավելել է üրիդը: