«Նոր ալիք» երաժշտական մրցույթի հայաստանյան մասնակիցը կորոշվի Մոսկվայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեկնարկել է «Նոր ալիք» միջազգային երաժշտական փառատոնի հայաստանյան նախընտրական փուլը: Մասնակցության հայտերը պետք է ներկայացնեն «Արմենիա» հեռուստաընկերություն` մարտի 1-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Մասնակցել կարող են բոլոր այն կատարողները, ովքեր իրենց երիտասարդ ու տաղանդավոր են համարում: Կիսաեզրափակիչ փուլն անցած 3-7 մասնակից կմեկնի Մոսկվա` մասնակցելու նախընտրական եզրափակիչ փուլին, որտեղ էլ կորոշվի «Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող այս տարվա մասնակիցը:

Մրցույթի հայաստանյան փուլի պատասխանատու Մհեր Բաղդասարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ապրիլի սկզբին Երևանում կկայանա հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչ համերգը, որին ներկա կգտնվեն մրցույթի կազմում ընդգրկված ռուսական շոու-բիզնեսի կատարողներ և հաղորդավարներ: Հայաստան կժամանի նաև մրցույթի պաշտոնական ժյուրին, որին կմիանան նաև ոլորտի հայաստանյան մասնագետներ և մրցույթի երաժշտական պրոդյուսերը: Փոփոխություններ են սպասվում մրցույթի անցկացման տեղի հետ կապված. հնաավոր է` այս տարի այն չանցկացվի Յուրմալա քաղաքում:

Հայերեն English Русский

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ են սպասվում ընտրական հանցագործությունների գործերով․ ՀԿԿ նախագահ

«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը