Հայաստանի ընտրանու նորեկներին հաղթեց սերբական փորձը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը Սերբիայի հետ ընկերական խաղում պարտվեց 0-2 հաշվով:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Վարդան Մինասյանը այս տարվա առաջին խաղում թիմի կազմում ընդգրկել էր նորեկների: Սերբերին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Խաղի 15-րդ րոպեին Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը գրավեց Զդրավկո Կուզմանովիչը: Մինասյանի սաները կարողացան ստեղծել մի քանի գոլային պահեր: Գոլային հնարավորություններ բաց թողեց Արթուր Սարկիսովը: Ազգային ընտրանին չկարողացավ արդունավետ իրականացնել հարվածային դիրքերը:
Խաղի հաշիվը կրկնապատկեց Բրանիսլավ Իվանովիչը` 30-րդ րոպե: Երկու գոլն էլ սերբերը խփեցին ստանդարտ իրավիճակներն իրացնելիս:
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ կարեւորը արդյունքը չէ: Մինասյանը շատ ճիշտ ընտրություն է կատարել:
Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կացնակցնի փետրվարի 29-ին` ուժերը չափելով Կանադայի ընտրանու հետ: