Սփյուռք

Արամ Առաջինը պարգեւատրել է Ցվետանա Պասկալեւային

1 րոպեի ընթերցում

Արամ Առաջինը պարգեւատրել է Ցվետանա Պասկալեւային

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսը փետրվարի 26-ին «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգեւատրել բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւային` նրա «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, կաթողիկոսը մեծապես գնահատել է Պասկալեւայի կատարած աշխատանքը` նշելով, որ դա սովորական ֆիլմ չէ, այլ Արցախի ժողովրդի պատմության ճակատագրական պահերի արձանագրումը: «Վավերագրական այս ֆիլմն աշխարհին ցույց է տալիս, որ ժողովրդի անկախության իրավունքը ոչ ոք չի կարող խլել նրանից, իսկ հայ ժողովուրդն իր արյամբ է կերտել իր անկախությունը»:

Պասկալեւան շնորհակալություն է հայտնել պարգեւի համար` ավելացնելով, որ շարունակելու է իր աշխատանքը` աշխարհին ցույց տալու Արցախում տեղի ունեցած իրական դեպքերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում