Թուրք գնդապետը հորդորել է իշխանություններին միջոցներ ձեռնարկել Քրդական աշխատավորական կուսակցության դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք մեկնաբան և պաշտոնաթող գնդապետ Էրդալ Սարըզեյբեքը քննադատել է թուրքական կառավարությանը Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ ոչինչ չձեռնարկելու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DHA գործակալությունը:

Էրդալը Սալիհքենթի քաղաքապետարանի հանդիպումների սրահում ելույթի ժամանակ նշել է, որ Թուրքիայի ունեցած աշխարհագրական դիրքի շնորհիվ այն մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Նախկին գնդապետը նշել է, որ անհրաժեշտ է կարողանալ տեր կանգնել նման աշխարհագրությանը, հակառակ դեպքում կկատարվի նույնը, ինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրության հետ:

«Օսմանյան կայսրությունը թուլանալուն պես պատմության մեջ աննախադեպ կերպով հարձակումների թիրախ դարձավ: 3 Անատոլիայի չափ տարածք կորցրինք»,- նշել է նա:

Խոսելով Քրդական աշխատավորական կուսակցության մասին` Էրդալը հայտնել է, որ ներկայումս Շվեյցարիայի բանկերում այն շուրջ 1 միլիոն դոլար ունի: Նա քննադատել է թուրքական կառավարությանը լուռ մնալու և ոչինչ չձեռնարկելու մեջ: Նախկին գնդապետը կոչ է արել թուրքական կառավարությանն ու ասել. «Եթե իմանաք այս փողի գոյության մասին և անհրաժեշտ ոչինչ չանեք, ապա կհամարվեք մեր զոհերի մարդասպանները»: Նա նաև զգուշացրել է, որ քրդական կուսակցությունը օրեցօր ավելի է ուժեղանում, ինչը մեծացնում է Արևելքում «ՔԱԿ ինքնավար իշխանության» ստեղծման հավանակաությունը:

Հայերեն

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները

Գևորգ Պապոյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

HRW-ն կոչ է արել թալիբներին ազատ արձակել ՄԱԿ-ի և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող ՀԿ-ի աշխատակիցներին

Բանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

«Եվրատեսիլ-2027»-ը կհյուրընկալի բուլղարական Բուրգասը

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը