Արամ Առաջինը Թուրքիայից պահաջում է վերադարձնել եկեղեցապատկան առգրավված սեփականությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անթիլիասի մայրավանքում փետրվարի 23-ին անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը` ճանաչումից հատուցում» միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցել են հայ եւ օտարազգի իրավաբաններ, քաղաքագետներ, ցեղասպանագետներ եւ տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից, խորհրդաժողովի բացմանը միջազգային օրենքի դասախոս Նորա Բայրաքդարյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցում արդեն հարյուր տարի է` արդարությունը չի վերականգնվել, իսկ խորհրդաժողովում ցեղասպանության հարցը քննարկել դատական, իրավական եւ մարկային իրավունքների պաշտպանության տեսակյուններից` առաջ քաշելով պահանջատիրության գաղափարը:Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդգծելով «ցեղասպանություն» եզրը` մեջբերումներ է արել «Ցեղասպանությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայից: Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ օսմանյան իշխանությունների կողմից բռնազավթված եկեղեցապատկան կալվածքներն ու համայնքային սեփականությունները Թուրքիան պետք է վերադարձնի իրավական սեփականատիջը` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:Միջազգային դատական ատյանի դատախազ Ջո Վերհովն իր ելույթում նշել է, որ բազմաթիվ ուսումնասիրություններ եւ գրքեր է կարդացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ այժմ իր զարմանքն է արտահայտում Թուրքիայի մերժողական դիրքորոշման հետ կապված: