1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգման աշխատանքների հետ կապված փետրվարի 23-ին` ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լուկաշին թաղամասի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Գր. Զոհրապ, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Հասրաթյան 25/4 շենքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին«Երևան ջուր» ընկերությունից: