ԱՄՆ-ի եւ Չինաստանի պաշտպանության նախարարները կարեւորել են իրանական միջուկային հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը
1 րոպեի ընթերցում
ՊԵԿԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Չինաստանի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսը եւ Ցաո Գանչուանը համակարծիք են, որ անհրաժեշտ է հետագա ջանքեր գործադրել իրանական միջուկային հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Այդ մասին Չինաստանի մայրաքաղաքում լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ղեկավարը՝ ելույթ ունենալով ՉԺՀ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավարների հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում «Մենք համաձայնեցինք, որ կարեւոր է շարունակել ջանքերը, որպեսզի խաղաղ դիվանագիտական միջոցներով իրանական կառավարությանը համոզենք փոխելու իր քաղաքականությունըե,- ասել է նա: Գեյթսը հավաստել է, որ բանակցությունների ընթացքում չինական կողմը դեմ է արտահայտվել Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների հետագա խստացմանը, ինչի անհրաժեշտությունը պնդում է Միացյալ Նահանգները: