Վրաց ուղղափառ եկեղեցին պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ երկրի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությունում
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց ուղղափառ եկեղեցին «պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ երկրի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությունում, եթե նրանք դիմեն համապատասխան խնդրանքովե, հայտնել է Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչը: Նա ասել է, որ «Վրաց ուղղափառ եկեղեցին միշտ էլ հանդես է եկել հասարակության եւ երկրի իրադրության խաղաղեցնողի դերում: Մենք պատրաստ ենք այս անգամ էլ նման առաքելություն կատարել, եթե, իհարկե, իշխանոությունների եւ ընդդիմության կողմից լինի համաձայնություն եւ համապատասխան դիմումե: