Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականի ընտրություններում քվեարկվելու է Վրաստանի նախագահի պաշտոնում
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկվելու է պետության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Սահակաշվիլին ասել է, թե «վստահ է, որ հաղթանակ կտանի այդ ընտրություններումե: Նա հայտարարել է, որ նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան 2008 թվականի աշնանը՝ «2006 թվականի դեկտեմբերին խորհրդարանի կողմից ընդունված որոշմանը համապատասխանե: Վրացական ընդդիմությունը եւ խորհրդարանի շենքի մոտ ընթացող հանրահավաքի մասնակիցները վրդովմունք են հայտնել նախագահի ելույթի կապակցությամբ: «Շարժում հանուն միասնական Վրաստանիե կուսակցության ղեկավարներից մեկը, փաստաբան Էկա Բեսելիան հանրահավաքի մասնակիցներին ծանոթացրել է նախագահի ելույթի հիմնական բովանդակությանը: Ցուցարարները պաշտպանել են ակցիան շարունակելու նրա կոչը եւ դրանից հետո վանկարկել՝ «Միշա, հեռացիրե: Բեսելիան որպես «ցինիզմե է որակել Սահակաշվիլիի արած այն հայտարարությունը, թե Վրաստանում անցկացվող հանրահավաքներն ու ակցիաները «կազմակերպվել են Ռուսաստանից կառավարվող ուժերի կողմիցե: