1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիրտանացի մի տղամարդ ծննդաբերել է` առանց հաշվի առնելու բարոյական հակասությունները: «Տղամարդ մայրիկ»-ը, ով իգական սեռի ներկայացուցիչ է եղել, հետագայում դիմել է սեռի փոփոխության: Փորձագետները պնդում են, որ եթե սեռափոխության ժամանակ արգանդը չի հեռացվում ոչինչ չէր խանգարի տղամարդ դարձած կնոջը երեխա ունենալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Daily Mail-ը: Սակայն ոմանք ասում են, որ երեխայի բարեկեցությունն ավելի առաջնահերթ է եւ հետաքրքրվում են, թե ինչպես պետք է երեխան հետագայում լուծի ամենապարզ խնդիրները, օրինակ ինչպես անվանել տղամարդուն`«մայրիկ՚ թե ՙհայրիկ»:
Աշխարհում ընդամենը մի քանի «տղամարդ մայրիկ»-ներ են դեռեւս ծննդաբերել, իսկ այս դեպքը Մեծ Բրիտանիայում առաջինն է: