Մերձավոր Արևելք

Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

Նավակով մի խումբ զինված մարդիկ փորձել են առևտրային նավի վրա գրոհել, երբ այն գտնվում էր Եմենի հարավային ափի Բալհաֆի նավահանգստից մոտավորապես 160 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO):

Նավի անվտանգության աշխատակիցների և վեց զինված հարձակվողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որից հետո նավակը հետ է շրջվել ու հեռացել։

Ընթանում է միջադեպի հետաքննություն։

UKMTO-ն չի նշում, թե ով կարող է կանգնած լինել միջադեպի հետևում։

Հունիսի 8-ին Եմենի հութիները սպառնացել էին հարձակվել Իսրայելի հետ կապված նավերի վրա Բաբ էլ Մանդեբի նեղուցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում