ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեն Ադրբեջանի գծով նոր համազեկուցող է ընտրել բուլղարացի պատգամավոր Եվգենիա Ժիվկովային
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային կոմիտեն Ադրբեջանի գծով նոր համազեկուցող է ընտրել բուլղարացի պատգամավոր Եվգենիա Ժիվկովային: «ԱզերիՊրեսիե եվրոպական գրասենյակը հայտնել է, որ մոնիտորինգային կոմիտեն համազեկուցողին ընտրել է այսօր Բեռլինում տեղի ունեցած նիստում: Ժիվկովան ներկայացնում է ԵԽԽՎ սոցիալիստական խմբակցությունը: Ժիվկովան կփոխարինի ծանրաբեռնվածության պատճառով այդ պաշտոնը թողած բրիտանացի պատգամավոր Թոնի Լլոյդին: Ադրբեջանի գծով ԵԽԽ մոնիտորինգային խմբի երկրորդ համազեկուցողն է Անդրես Հերկելը: