1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարող է միջնորդական դեր խաղալ Իրաքի եւ Թուրքիայի սահմանում հակամարտության կարգավորման գործում, որտեղ Անկարան մոտ ժամանակներս ծրագրում է անդրսահմանային գործողություն անցկացնել: Այդ մասին այսօր ՌԻԱ «Նովոստիե գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ-ի երկրներում Իրաքյան Քրդստանի պաշտոնական ներկայացուցիչ Բաբակր Խոշավին: «Ռուսաստանը պատմականորեն լավ հարաբերություններ ունի քրդերի հետ եւ, կարծում եմ, միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը միջնորդական դեր խաղա այդ հակամարտությունումե,-ասել է նա: Ընդսմին Խոշավին նշել է, որ եթե Անկարան, այնուամենայնիվ, անդրսահմանային գործողություն սկսի, ապա այն դատապարտված կլինի ձախողման: