1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանի դատավոր Իքրամ Շիրինովի որոշմամբ այսօր ձերբակալվել է «Իդեալե թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Նազիմ Գուլիեւը: Ըստ «ԱզերիՊրեսիե, Ն.Գուլիեւը ձերբակալվել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության վարչության պետ Ռամիզ Զեյնալովի հայցի հիման վրա: Դատարանը 2,5 տարվա ազատազրկում է նախատեսել Ն.Գուլիեւի նկատմամբ այն բանի համար, որ վերջինս թերթի հրապարակումներում համարձակվել է ասել, թե «Ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը բարձրացնում է գներըե, եւ որ «Ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունում մեկը մյուսին չի ճանաչումե: Ադրբեջանական դատարանը գտնում է, որ թերթը վիրավորել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Ադրբեջանում Ն.Գուլիեւին պետք է դատեն այդ երկրի ՔՕԳ 147-րդ (զրպարտանք) եւ 148-րդ (վիրավորանք) հոդվածներով: