Իրակլի Օկրուաշվիլին տոկունություն եւ միասնություն է մաղթել Թբիլիսիում ընթացող հանրահավաքի մասնակիցներին
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին տոկունություն եւ միասնություն է մաղթել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ընթացող հանրահավաքի մասնակիցներին: «Իմեդիե հեռուստաընկերության եթերում Օկրուաշվիլիի ելույթը հաղորդվել է ցուցարարների համար: «Նրանց տոկունություն եմ մաղթում: Բոլորս միասին պետք է ջանքեր գործադրենք եւ ազատվենք Սահակաշվիլիիցե,-ասել է Օկրուաշվիլին: Նա նշել է, որ ինքը որեւէ հավակնություն չունի քաղաքական կարիերայի առումով: «Իմ քաղաքական կարիերան փակուղի է մտել, ուստիեւ ես քաղաքական ակտիվության նկրտումներ չունեմ: Ինձ միայն մի ցանկություն է առաջնորդում՝ ես պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ Սահակաշվիլին ու նրա կողմնակիցները չեն հեռացելե,- հավելել է պաշտպանության նախկին նախարարը: Ընդսմին նա ընդդիմությանը հորդորել է պահպանել միասնությունը, քանի որ դրանից է կախված առաջադրված խնդիրների հաջողությունը: