Սերգեյ Լավրովը ժամանել է Սիրիա
1 րոպեի ընթերցում

ԴԱՄԱՍԿՈՍ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արդեն Սիրիայում է:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական sana.sy-ը, Դամասկոսի Մութահալլահ ալ Ջանուբի ավտոճանապարհին հարյուր հազարավոր սիրիացիներ դուրս են եկել փողոց` դիմավորելու եւ ողջունելու պաշտոնական այցելությամբ Սիրիա ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Մարդիկ ցականում են իրենց երախտագիտությունը հայտնել Ռուսաստանին միջազգային ասպարեզում Սիրիայի կողքին կանգնելու համար:
Մարդկանց ամբոխը հավաքվել է նաեւ Հալեպի Սաադալա ալ Ջաբերի հրապարակում` իրենց երախտագիտություն հայտնելու Ռուսաստանին: