Տիգրան Սարգսյանը վաղը կհանդիպի Զուբկովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով աշխատանքային այցով կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, կքննարկվեն տնտեսական համագործակցությանը, մասնավորապես, երկկողմ առևտրաշրջանառությանը և ներդրումների իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման շրջանակներում սպասվում է նաև հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի հանդիպումը:
Ռուսական կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` բանակցությունների արդյունքում կողմերը ծրագրում են ստորագրել մինչ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության հայեցակարգը: