Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Իրանի հեղափոխության 33-րդ տարեդարձի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԱՆԹԱԼԻԱՍ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության 33-ամյակին նվիրված` փետրվար 1-ին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի և Լիբանանի Համալսարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության այժմեականությունն ու Կրոնական Փոքրամասնություններ»-ը թեմայով համագումար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծ Տանն Կիլիկիայի կաթողիկոսությունից, համագումարին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգիսեանը, Գերշ. Տ. Նորայր Եպիսպոկոս Աշըգեանը, եղել են նաև Մեծի Տանն Կիլիկիայի Կաթողիկոսության ներկայացուցիչները:
Հայկական համայնքի ներկայացուցիչները համագումարի ընթացքում հանդես են եկել նաև զեկույցներով: Մասնավորապես Սեպուհ Արք. Սարգիսեանը ներկայացրել է Իրանում հայ համայնքի ներգրավածությունն Իրանի Իսլամական Հանրապետության ներքին կյանքում: Նա իր խոսքում նաև փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ի ողջյուններն ու շնորհավորունքները Իսլամական Հեղափոխության 33-րդ տարեդարձին առթիվ: