1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքի մարզի տարածքով անցնող Երեւան-Մեղրի եւ Գորիս-Լաչին միջպետական ճանապարհներն անցանելի են: Մարզի ճանշին ձեռնարկություններից «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն' Սիսիանում եւ Գորիսում ձյան տեսքով տեղումները դադարել են, իսկ Կապանում ու Մեղրիում շարունակվում են: Մեղրիի լեռնանցքում ձյան շերտի հաստությունն արդեն հասել է 30 սմ-ի: Մեղրիում եւ Սիսիանում մառախուղ է, ճանապարհի տեսանելիությունը' ցածր նորմայից: Գորիսում եւ Սիսիանում ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական ճանապարհների ձյունից մաքրման աշխատանքները չեն դադարում մարզում, այստեղ տեխնիկան աշխատում է շուրջօրյա, որից հետո մշակվում աղով եւ ավազով: Այնուամենայնիվ, ճանապարհաշինարարները հորդորում են վարորդներին, մարզի տարածքով երթեւկել ձմեռային անվադողերով, լինել ուշադիր եւ խստորեն պահպանել երթեւեկության բոլոր կանոնները: