1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղ առավոտյան մի քանի ժամվա ընթացքում անհասանելի է եղել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը` mfa.gօv.tr:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայն որոշ տվյալների` կայքը շարքից դուրս է բերվել հայտնի Anonymous հաքերային խմբավորման կողմից: Մի քանի ժամ անց կայքը վերագործարկվել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, հայտնի կիբերբանակի ներկայացուցիչները հունվարի 26-ին տեսահաղորդագրություն էին տարածել YouTube ցանցով, որում կոչ էին անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հակառակ դեպքում իրենք կոտրելու են թուրքական կայքերը: