1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի Ամիադ Գադիր անունով երեխան հերոսաբար կարողացել է հաղթել սենյակ սողոսկած օձին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.ru.tsn.ua –ը, երեխայի մայրը սենյակում հայտնաբերել է օձին այն ժամանակ, երբ երեխան կծել էր 35 սմ-անոց սողունի գլուխը:
Ամիադին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա վրա կծածի հետքեր չեն հայտնաբերվել:
Հարազատները պատմում են, որ Ամիադն իր սենյակում հայտնաբերել է օձին, ապա բռնել նրա գլուխը եւ կծել այն` մնալով անվնաս եւ առողջ:
Երեխային կարելի է նմանեցնել հին հունական դիցաբանության Հերակլին, որն իր ձեռքերով խեղդել է Հերայի ուղարկած 2 թունավոր օձերին: