1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի միացյալ ընդդիմությունն այսօր վերսկսել Է հանրահավաքը Ռուսթավելիի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ: Այստեղ հավաքվել Է մինչեւ երեք հազար մարդ: Ռուսթավելիի պողոտան մասնակիորեն փակ Է տրանսպորտի համար: Խորհրդարանի շենքից փոքր-ինչ այն կողմ տրանսպորտի երթեւեկությունը վերականգնվել Է: Հանրահավաքի վայրում հերթապահում Է պարեկային ոստիկանությունը: Ընդդիմության առաջնորդիներից մեկն՝ Իրակլի Մելաշվիլին հանրահավաքի մասնակիցներին հաղորդել Է, որ Օզուրգեթ քաղաքում (Արեւմտյան Վրաստան) ոստիկանությունը ցրել Է ընդդիմության կողմնակիցներին, որը հանրահավաքի Էր եկել ի պաշտպանություն առաջադրված պահանջների: Միացյալ ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ իրենց պահանջները չեն փոխվել: Ընդդիմությունը պահանջում Է նախագահ Միխեիլ Սահակաշվիլու պաշտոնաթողությունը, 2008 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրությունների անցկացում, մեծամասնական ընտրությունների անցկացման կանոնների, ընտրական հանձնաժողովների համալրման սկզբունքների փոփոխություն եւ «քաղաքական կալանավորներիե ազատ արձակում: