Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի նախագահները համագործակցության համաձայնագիր են ստորագրել
1 րոպեի ընթերցում
ՍՈՒԽՈՒՄ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի նախագահներ Սերգեյ Բաղապշը, Իգոր Սմիռնովը եւ Էդուարդ Կոկոյտին Սուխումում քննարկել են իրենց կողմից ստեղծված «Հանուն ժողովրդավարության եւ ժողովուրդների իրավունքներիե հանրակցության գործունեության կազմակերպական ու իրավական հիմունքները: Նրանք ստորագրել են Շրջանակային համաձայնագիր եւ Հանրակցության կանոնադրությունը: Փաստաթղթերի փաթեթը նաեւ կոնկրետ բնագավառներում համագործակցության պայմանագրեր է պարունակում ՝ այդ թվում՝ հումանիտար համագործակցության կազմակերպչական ու իրավական հիմունքների, քաղաքացիների փոխադարձ անայցագիր ուղեւորությունների, քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հիմունքների մասին պայմանագրերը: Նախագահները որոշել են ձեռնամուխ լինել Հանրակցության աշխատանքային մարմինների ձեւավորմանը՝ Հանրակցության գործադիր կոմիտեին առընթեր միջգերատեսչական խորհուրդների ձեւաչափով: