1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, որ հացադուլով, հանրահավաքներով եւ շանտաժով ընդդիմությանը չի հաջողվի զիջումներ կորզել կառավարությունից: «Ընտրությունները նշանակված են եկող տարվա վերջին, բնականաբար, ազատ ընտրությունները կանցկացվեն նշանակված ժամանակ, իսկ մինչ այդ բոլորն իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն կունենանե,-հայտարարել է Նողաիդելին, որն այցով գտնվում է ԱՄՆ-ում: Սա վերջին օրերի ընթացքում վարչապետի առաջին հայտարարությունն է երկրի իրադրության վերաբերյալ, որտեղ նոյեմբերի 2-ից ընդդիմությունը զանգվածային հանրահավաք է անցկացնում խորհրդարանի շենքի առջեւ՝ պահանջելով նախագահի պաշտոնաթողությունը եւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացում: