Կարծիքներ

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև «սառը պատերազմը» Հյուսիսային Աֆրիկայում առաջնորդության համար է

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև  «սառը պատերազմը» Հյուսիսային Աֆրիկայում առաջնորդության համար է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի և Թուրքիայի միջև «սառը պատերազմը» Հյուսիսային Աֆրիկայում առաջնորդության համար է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Թուրքիան, հույսը կորցնելով Եվրոպայից, իր ուշադրությունը սևեռել է Մերձավոր Արևելքի վրա, որի մի մասն է կազմում նաև Հյուսիսային Աֆրիկան, որն ավանդաբար եղել է Ֆրանսիայի շահերի շրջանակում»,- նշեց թուրքագետը։

Նշվածը հիմնավորելու համար Շաքարյանը վկայակոչեց Թուրքիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի առևտրաշրջանառության տվյալները: 1999-ին Եվրոպայի հետ առևտրաշրջանառությունը կազմում էր 56%, իսկ Հյուսիսիային Աֆրիկայի հետ` 12%։ 2011թ-ին այն կազմել է 41% Եվրոպայի հետ, 20%` Հյուսիսիային Աֆրիկայի հետ։

Թուրքագետը կարծում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն իր երկրի շահերից ելնելով, ուստի նա հույս հայտնեց, որ Ֆրանսիայի Սենատը կընդունի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում