Սերգեյ Լավրովը Ուիլյամ Բերնսի հետ քննարկել է Սիրիայի եւ Իրանի վերաբերյալ հարցեր
1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական http://www. sana.sy –ը, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային հարցեր, մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակի եւ Իրանի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆուլը:
Ավելի վաղ Բարնսը հանդիպել է արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ, որի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրադրության հետ:
Կողմերը նաեւ փոխանակվել են Սիրիայում զարգացող իրավիճակի վերաբերյալ կարծիքներով: Մոսկվան կրկին հաստատել է, որ անհրաժեշտ է հարգել Սիրիայի ինքնիշխանությունը: Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար պետք է դադարեցվեն բոլոր տեսակի բռնությունները, եւ երկխոսություններ սկսվեն առանց նախապայմանների:
Կողմերն ընդհանուր կարծիք են հայտնել այն մասին, որ տարածաշրջանում կատարվող փոփոխությունները չպետք է անդրադառնան արաբա-իսրայելական կոնֆլիկտի կարգավորման վրա, ապա նրանք հաստատել են Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ համաձայնագրերի նորացման կարեւորությունը: