Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ղազախստանում Լիբանանի դեսպան Վազգեն Գարլաքյանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ղազախստանում Լիբանանի դեսպան Վազգեն Գարլաքյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հունվարի 13-ին ընդունել է Ղազախստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Վազգեն Գարլաքյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում դեսպան Գալաքյանը Վեհափառին մանրամասնորեն ներկայացրել է Ղազախստանին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ իր կատարած աշխատանքի արդյունքները: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը, և ընդգծել, որ այդ ծառայությունը մեծ պատիվ է բերում ինչպես Լիբանանին, այնպես էլ ամբողջ հայությանը:

Դեսպանը նաև հայտնել է Արամ Առաջինին, որ Վեհափառին հրավեր է ներկայացվելու Ղազախստանում կայանալիք միջկրոնական միջազգային համագումարին:

Վազգեն Գարլաքյանը Ղազախստանում Լիբանանի առաջին դեսպանն է և իր ծառայությունն իրականացնում է արդեն չորս տարի, և նշանակալի ներդրում է կատարել Լիբանանի և Ղազախստանի քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում