Ալվեսն ու Ինիեստան չեն խաղա «Օսասունա»-ի դեմ խաղում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Բարսելոնա»-ի հիմնական կազմի երկու ֆուտբոլիստ` Ալվեսն ու Ինիեստան, բաց կթողնեն Իսպանիայի գավաթի հանդիպումը «Օսասունա»-ի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.eurosport.ru-ն,  Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Օսասունա»-ի դեմ կապտանռնագույնների առաջատարները բաց կթողնեն թեթեւ վնասվածքենրի պատճառով: Կատալոնական ակումբի մարզչական կազմը որոշում է ընդունել չծանրաբեռնել ֆուտբոլիստներին:

«Սանտիագո Բեռնաբեո»-ում կայացած առաջին հանդիպումը ավարտվել է 4-0` հօգուտ «Բարսելոնա»-ի:   

Հայերեն