Ալվեսն ու Ինիեստան չեն խաղա «Օսասունա»-ի դեմ խաղում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի հիմնական կազմի երկու ֆուտբոլիստ` Ալվեսն ու Ինիեստան, բաց կթողնեն Իսպանիայի գավաթի հանդիպումը «Օսասունա»-ի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.eurosport.ru-ն, Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Օսասունա»-ի դեմ կապտանռնագույնների առաջատարները բաց կթողնեն թեթեւ վնասվածքենրի պատճառով: Կատալոնական ակումբի մարզչական կազմը որոշում է ընդունել չծանրաբեռնել ֆուտբոլիստներին:
«Սանտիագո Բեռնաբեո»-ում կայացած առաջին հանդիպումը ավարտվել է 4-0` հօգուտ «Բարսելոնա»-ի: