Վրացի սահմանապահները Հայաստանի երկու քաղաքացիների են կալանել
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 2-ին վրացի սահմանապահները՝ Վրաստանից մեկնելիս Հայաստանի երկու քաղաքացիների են կալանել «Սամեբաե հսկիչ- միգրացիոն կետում: Ինչպես ՌԻԱ «Նովոստիե-ին հայտնել են հանրապետության սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունում, պարզվել է, որ կալանվածները Վրաստանի տարածք են մտել ամձնագրային ստուգում չանցնելով «Ստորին Զարամագե անցակետում: Տվյալ փաստով նախնական հետաքննություն է անցկացվում: