Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Սարկոզիին

2 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Սարկոզիին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեկանացնող օրինագծի ընդունման առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, նամակում մասնավորապես ասված է. «Որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս` հատուկ ուրախությամբ ոջղունում եմ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած վերջին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Ողջունում եմ նաեւ Ձեր վերջին հայտարարությունը Երեւանում, որտեք դուք մեկ անգամ եւս արտահայտեցիք ֆրանսիացիների հստակ ու ամուր կեցվածքը Հայոց ցեղասպանության պատմական իրողության մասին:

Կիլիկիայի հայերը հատկապես զոհ դարձան Ցեղասպանության, որի պատճառով Կիլիկիո կաթողիկոսությունը ստիպված եղավ թողնելու իր դարավոր նստավայրը եւ հաստատվել Անթիլիասում:

Իրոք, Ֆրանսիան մարդկային արժեքների, ինչպես նաեւ իրավունքների եւ արդարության նկատմամբ իր ունեցած հավատարմությամբ եւ հանձնառությամբ մնում է օրինակ այն բոլոր երկրների համար, որոնք փորձում են ժխտել Հայոց ցեղասպանությունը: Այս պատմական իրողության նկատմամբ ժխտողական վերաբեմունքը նոր ցեղասպանությունների պատչճառ կարող է հանդիասանալ, այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը ավելի լուրջ մոտեցում պետք է որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում, որը շարունակում է մնալ անպատիժ:

Ձեր եւ Ֆրանսիայի դիրքը, պարոն Նախագահ, Հայոց ցեղասպանության նկատմամբ մարմնավորում է Ֆրանսիայի եզակի դերը միջազգային հարնության շրջանակում` մարդկային իրավունքների պաշտպանության նպատակով:

Պարոն Նախագահ, ընդունեք հայ ժողովրդի եւ անձնապես մեր խորին շնորհակալությունը Ֆրանսիայի ժողովրդի եւ ֆրանսիական պետության որդեգրած այս քաջ կեցվածքի համար»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում