Ֆուտբոլ

Հայտնի է Աֆրիկայի 2011 թ-ի լավագույն Ֆուտբոլիստը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Աֆրիկայի 2011 թ-ի  լավագույն Ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի 2011 թ-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Յայա Տուրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://newsru.com –ը, Գանայի մայրաքաղաք Ակրեում կայացած «Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիս» մրցանակաբաշխությանն առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեստեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Յայա Տուրեն:

«Սա իմ ամենարժեքավոր մրցանակն է, ամբողջ սպորտային գործունեության ընթացքում: Ես անչափ ուրախ ու հպարտ եմ: Դժվարանում եմ հավատալ»,- ասել է Յայան:

Տուրեին հաջորդում են Սեյդու Կեյտան` «Բարսելոնա»-ից ու Անդրեյ Այուն` «Մարսել»-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում