Մշակույթ

«Ձմեռային փառատոն Հայաստան»-ը նշում է նաեւ վիրտուալ Ամանոր

3 րոպեի ընթերցում

«Ձմեռային փառատոն Հայաստան»-ը նշում է նաեւ վիրտուալ Ամանոր

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձմեռային փառատոն Հայաստան» նախագիծը 2007 թվականից սկսած նպատակ ունի բարի եւ ուրախ մթնոլորտ ստեղծել Երեւանում` գունավորելով ձմեռը:

«Երբ նոր էր ձեւավորվում Ձմեռային փառատոնը Երեւանում որակյալ եւ ցանկալի միջոցառումներ գրեթե չկային»,- ինչպեղ հաղորդում է «Արմենպրես»-ը այդ մասին դեկտեմբերի 21-ին նշեց նախագծի հեղինակ «Դիիմ Քոմունիքեյշնս»- ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը:

Նրա խոսքով` տոնական միջավայր ստեղծելու եւ Հայաստանում ձմեռային զբոսաշրջությունը խթանելու նպատակն արդեն հինգերորդ տարին հաջողությամբ իրագործվում է մասնակիցների եւ աջակիցների կողմից:

Փառատոնի կողմից ներկայացված բազմաթիվ գաղափարներ եւ միջոցառումներ այժմ մեծ տարածում են գտել եւ որդեգրվել նաեւ այլ կազմակերպությունների կողմից:

Յուրաքանչյուր տարի «Ձմեռային փառատոն Հայաստան»-ը հետաքրքրական նորամուծություններ է բերում: Այս տարի առաջին անգամ 2011-ի շրջանակներում նշվում է նաեւ վիրտուալ Ամանոր:

Անցկացվում են ամենատարբեր առցանց մրցույթներ, որոնք համադրվում են իրական ակցիաներով:

«Դիմեցինք Կաղանդ պապի իմաստուն խորհրդին` հանրային սննդի վայրերում ծխախոտի ծխից զերծ մշակույթ եւ առողջ ապրելակերպ խրախուսելու համար»,- ասաց «Ձմեռային Փառատոն Հայաստան»-ի համակազմակերպիչ «Կանաչաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրան Ճորոխյանը:

Փառատոնի շրջանակներում արդեն հայտարարվել է տան պատուհանը տոնականորեն զարդարելու առցանց մրցույթը: ցանկացողները կարող են նաեւ փառատոնի սոցիալական ցանցեր վիրտուալ DJ-ին ամանորյա երգեր պատվիրել եւ նվիրել սիրելիներին ու ընկերներին: Ավանդական դարձած միջոցառումների ցանկը համալրվել է նաեւ Ձմեռ պապերի մրցավազխքով: Կազմակերպիչներն ակնկալում են, որ փառատոնի ընթացքում ձմեռը գունավորելու հետաքրքրություն կգտնի յուրաքանչյուրը: Հրավիրված ասուլիսի ժամանակ լրատվամիջոցները հնարավորություն ունեցան փառատոնի գլխավոր հերոս Կաղանդ պապից ստանալ ամանորյա նվերներ:

Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա նաեւ վիրտուալ խնջույք-փառատոնի` Facebook սոցիալական կայքերից էջում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում