Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 306 բանաձեւը

2 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 306 բանաձեւը

ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն ԿիլիկիոԱրամ Ա կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչներիպալատի 306 բանաձեւը: Այն հորդորում է Թուրքիայի Հանրապետությանը պահպանել քրիստոնեական ժառանգությունը եւ վերադարձնել բռնագրավված եկեղեցական ունեցվածքը, եւ Արամ Ա կաթողիկոսը կարեւորել է նաեւ կոչը` ոչ միայն հարգել հայերի, հույների եւ ասորիների եկեղեցական ունեցվածքը, այլ նաեւ ազատությունը եւ կրոնական աղոթքները: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

Արամ Ա կաթողիկոսի խոսքով` սա լուրջ քայլ է Հայոց ցեղասպանության արդարացի լուծման համար: Այդ գործում կաթողիկոսը կարեւորել էմիջազգային կազմակերպությունների եւ հայկական համայնքիկարեւորագույն ներդրումը եւ կոչ է արել օգտագործել փոխհատուցում բառը` որպես Հայոց ցեղասպանության զոհերի պահանջներից մեկը: «ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ճանաչել է բռնությունների ենթարկված զոհերի շահերը: Մենք պետք է պարզ կերպով բարձրաձայնենք մեր պահանջները: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկուսությունը կազմակերպում է փորձագետների հանդիպում այս հարցի շրջանակներում, որը տեղի կունենա 2012 թ-ի փետրվարին Անթիլիասում»,-նշել է նա:

Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին անցնող տասնամյակների ընթացքում Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ սերտ համագործակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում